ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՀՀ Հանրային խորհուրդը Լապշինի հարցով նամակ է ուղարկել Լուկաշենկոյին

ՀՀ Հանրային խորհուրդը Լապշինի հարցով նամակ է ուղարկել Լուկաշենկոյին
22.01.2017 | 09:55

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպության մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը:


«Մենք լավ ենք հասկանում, որ այդ հարցը կախված է Բելառուսի նախագահից, ուստի մեր նամակը հասցեագրել ենք նրան: Նամակում արել ենք երկու շեշտադրում՝ առաջինը՝ որ Լապշինի ձերբակալությունը գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ խոսքի, տեղաշարժի կոպտագույն խախտում է: Երկրորդ՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չի, գլոբալ տարածաշրջանի անվտանգության խնդիր է: Նաև նշել ենք այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսների, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի»,- նշեց Անի Գասպարյանը:

Հանրային խորհուրդը լայն քննարկումներ է իրականացրել հունվարի 17-ին, որտեղ հրավիրված բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, տեղեկացրել է, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով, որ նա Ադրբեջանից ներողություն խնդրի, որ արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ